NASA-ի կայքում հրապարակվել են նախատոնական լուսանկարներ եւ տեսանյութ, որտեղ Երկիր մոլորակը փայլում է միլիոնավոր լույսերով: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Ծննդյան տոնից եւ Ամանորից առաջ մոլորակի բնակիչները զարդարում են իրենց տներն ու փողոցները, լուսավորում դրանք: Այդպիսով Երկրից լուսավորությունն ավելի վառ է, քան սովորաբար: Որոշ բնակավայրերում լուսավորությունն ավելացել է գրեթե 50%-ով, խոշոր քաղաքներում՝ 30%-ով:
NASA-ն մշտապես ցանցում հրապարակում է նաեւ տիեզերական օբյեկտների արտասովոր լուսանկարներ: Օրինակ՝ Հելոուինից առաջ հրապարակվել էին Արեգակի լուսանկարներ, որոնցում այն հսկայական դդմի էր նման:




























