«Մեդիալոգիա» ընկերությունը կազմել է 2014 թվականին ամենաշատը մեջբերվող ռուսաստանցի բլոգերների վարկանիշը: Ըստ այդմ, լրատվամիջոցներում ամենից հաճախ մեջբերվող առաջնորդներ են դարձել Ռամզան Քադիրովը, Դմիտրի Ռոգոզինը եւ Ալեքսեյ Նավալնին:

Քադիրովի բլոգները ռուսական լրատվամիջոցներն այս տարի ամենաշատն են մեջբերել: Այդ պատճառով Չեչնիայի ղեկավարը երկրորդ տեղից բարձրացել է առաջին հորիզոնական՝ շրջանցելով վարկանիշի նախկին առաջատար Ալեքսեյ Նավալնիին:

Վարկանիշում իր դիրքերն է բարելավել նաեւ փոխնախագահ Դմիտրի Ռոգոզինը, ով Հաղթանակի օրը նշել է Մերձդնեստրում: Լրագրողների ուշադրությունը գրավել է Ռոգոզինի գրառումն այն մասին, որ իր ինքնաթիռը դուրս չեն թողնում չճանաչված հանրապետությունից:

Ալեքսեյ Նավալնին, ընդհակառակը, առաջին տեղից հայտնվել է երրորդ հորիզոնականում: Տնային կալանքի պայմանների համաձայն, Նավալնին չի կարող հաղորդակցվել համացանցում, այդ պատճառով նրա բլոգները վարում է կինը՝ Յուլիան:

Տարվա ամենից արդյունավետ նորեկը դարձել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ հայտնվելով միանգամից 5-րդ հորիզոնականում: