Վերջին 10 տարիներին ԱՄՆ-ում հրազենից մահացությունների թիվը գրեթե չի փոխվել: Փոխարենն այդ ցուցանիշում ավելացել է ինքնասպանությունների թիվը. 2012 թվականին հրազենային կրակոցից մահացության դեպքերի երկու երրորդն ինքնասպանություն է եղել: Ըստ Lenta.ru-ի, այս տվյալները ներկայացվել են Annual Review of Public Health ամսագրում:
Վերջին 30 տարիներին հրազենի գործադրմամբ իրականացված ինքնասպանությունների թիվն ԱՄՆ-ում միշտ գերազանցել է սպանություններին, նույնիսկ բռնությամբ հանցագործությունների առավելագույն թվի տարիներին (1980-ականների վերջին): Սակայն 2006 թվականից երկու ցուցանիշների միջեւ տարբերությունը մշտապես ավելանում է. ավելի շատ ինքնասպանություն է արձանագրվում, քան սպանություն: 2012 թվականին հրազենի օգտագործմամբ ինքնասպանությունները մահացության դեպքերի 64%-ի պատճառ են եղել (2006-ին՝ 57%):
Ընդ որում, ինքնասպանությամբ կյանքին վերջ են տալիս ԱՄՆ-ի սպիտակամորթ բնակիչները, իսկ աֆրոամերիկացիները սպանության զոհ են դառնում:




























