Կանադայի զինված ուժերի ղեկավարությունը որոշում է կայացրել պաշտոնից հեռացնել գնդապետ Բեռնարդ Կուլետտին, ով նաեւ Հայիթիում ՄԱԿ-ի զինվորական առաքելության ղեկավարն է: Կանադայի զինված ուժերի ներկայացմամբ՝ Կոլետտի հեռացման պատճառը եղել է նրա նկատմամբ Հայիթիի զինվորական ղեկավարության վստահության կորուստը: Ըստ Կանադայի զինվորական ղեկավարության՝ Կուլետտի նկատմամբ նաեւ հետաքննություն է իրականացվում: Իսկ թե ինչում է մեղադրվում բարձրաստիճան պաշտոնյան՝ առայժմ չի հայտնվում:
Հասանելի է
русскийՏեղադրություն



























