Samsung ընկերությունը տեղեկացրել է Galaxy Note 4 LTE-A սմարթֆոնի մոդիֆիկացված տարբերակի թողարկման մասին: Նորույթի առանձնահատկությունը LTE Advanced (LTE-A) կապի ստանդարտն է՝ երեք միջակայք կրող ագրեգացիայով:
Արտադրողների հավաստմամբ, այս սարքն իր տեսակի մեջ առաջինն է շուկայում: Սմարթֆոնը տվյալների ներբեռնման մինչեւ 300 Մբիթ/վ արագություն է ապահովում. դա գրեթե 4 անգամ գերազանցում է գոյություն ունեցող 4G LTE ցանցերի հնարավորությունը:
Samsung Galaxy Note 4 LTE-A սմարթֆոնը 5.7 դյույմանոց Super AMOLED էկրան ունի: Օպերատիվ հիշողությունը 3 ԳԲ է, ֆլեշ-հիշողության ծավալը՝ 32 ԳԲ: Այս սարքը նաեւ անլար կապի WiFi 802.11 a/b/g/n/ac, NFC, Bluetooth 4.1 մոդուլներ, նավիգացիայի GPS/ГЛОНАСС/Baidu մոդուլներ ունի: Որպես օպերացիոն համակարգ օգտագործվում է Android 4.4 (KitKat) տարբերակը:
Samsung Galaxy Note 4 LTE-A սմարթֆոնի գնի եւ վաճառքի մեկնարկի ժամկետների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում:




























