Յուլիա  Տիմոշենկոն շնորհավորական նամակ է ուղարկել  Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին նրա 60-րդ տարեդարձի կապակցությամբ։
Նամակում գրված է. «Վիկտոր Ֆյոդորովիչ, Ձեր ծննդյան օրը ցանկանում եմ մաղթել, որ դուք  ձեր հետքը թողնեք երկրի պատմության մեջ։ Մաղթում եմ, որ ձեռք բերեք Ուկրաինայի քաղաքացիների վստահությունը եւ դառնաք երկրի իրական ղեկավար, ով կպաշտպաներ ուկրաինացիների շահերը եւ ոչ թե կթքեր նրանց վրա»,- գրել է Տիմոշենկոն «Կոմերսանտ-Ուկրաինա» պարբերականի էջերում։