Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը եւ դեսպանության աշխատակիցները հայերենով շնորհավորել են հայերի Ամանորը:

«Ցանկանում եմ առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն նոր 2015 թվականին: Ուզում եմ նշել, որ անձամբ ինձ համար ժամանակը Հայաստանում շատ հաճելի էր անցնում: Հպարտանում ենք այս տարվա գործընկերության արդյունքներով»,- ամանորյա ուղերձում ասել է Ջոն Հեֆերնը:

Գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը եւ ԱՄՆ դեսպանության աշխատակիցները հայերենով ներկայացրել են նաեւ, թե դեսպանատունն անցնող տարում ինչ աշխատանքներ է կատարել: