Beeline-ը շնորհավորում է բոլոր բաժանորդների Ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ տեղեկացնում, որ ընկերությունը ձեռնարկել է բոլոր միջոցները` կապի եւ հաճախորդների սպասարկման ծառայության անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

Մասնավորապես, ընկերությունը18%-ով ավելացրել է 2G ու 3G ցանցերի թողունակությունըեւ 15%-ովմիջազգային ինտերնետ կապուղիներինը: Բացի այդ, ուժեղացվել է բջջային կապի ծածկույթը մայրաքաղաքի կենտրոնական հատվածում: Ամանորյա տոներին հաճախորդների սպասարկման ծառայությունում հերթապահող աշխատակիցների թիվը կավելանա երկու անգամ, որպեսզի հաճախորդների բոլոր դիմումներն օպերատիվ արձագանք ստանան:

«Beeline-ի հետ պարզ է եւ հարմար: Մենք անում ենք ամենը, որպեսզի այդպես լինի թե Ամանորի գիշերը եւ թե հաջորդող տոնական օրերին: Մենք հիմնովին նախապատրաստել ենք մեր կապը եւ հաճախորդների սպասարկման կենտրոնը կրկնակի ծանրաբեռնվածությամբ աշխատելուն տոնական օրերի ընթացքում: Դրա շնորհիվ մեր հաճախորդները կստանան բոլոր շնորհավորանքները հեռախոսով, ինտերնետով եւ SMS-ով, ինչպես նաեւ կկարողանան ցանկացած պահի կապ հաստատել իրենց մտերիմների հետ: Beeline-ը շնորհավորում է բոլոր բաժանորդներին գալիք տոների կապակցությամբ եւ մաղթում նոր ձեռքբերումներու հաղթանակներ», -նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2015 թ. հունվարի 1-ին բոլոր միջքաղաքային զանգերը Beeline-ի ֆիքսված ցանցից դեպի ՀՀ եւ ԼՂՀ ֆիքսված ցանցեր կլինեն անվճար:

Ամանորյա տոնական օրերին Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակների աշխատաժամերին կարելի է ծանոթանալ www.beeline.amկայքում: