Սովորական ատամի մածուկը տարր է պարունակում, որը միլիարդավոր տարիներ առաջ ձեւավորվել է մեռած աստղերի ներսում: Խոսքը բոլորին հայտնի ֆտորի մասին է:
Երկար ժամանակ գիտական աշխարհում վեճեր էին ծավալվում տվյալ նյութի ծագման վերաբերյալ: Նոր տեսություն են առաջարկել Շվեդիայի Լունդի համալսարանի գիտնականները եւ ԱՄՆ-ի ու Իռլանդիայի նրանց գործընկերները: Ուսումնասիրությունների արդյունքները գիտնականները հրապարակել են The Astrophysical Journal-ում:
Ուսումնասիրության հեղինակներն օգտագործել են Հավայան կղզիների հեռադիտակը եւ նոր գործիք, որն ընդունակ է վերլուծելու ինֆրակարմիր ճառագայթումը:
«Տարբեր քիմիական տարրերն առաջանում են աստղի ներսում բարձր ճնշման եւ ջերմաստիճանի դեպքում: Աստղի կյանքի վերջում էլ ձեւավորվում է ֆտորը: Հենց այդ ժամանակաշրջանում է աստղը ընդլայնվում եւ դառնում այն, ինչը մեզ հայտնի է «Կարմիր հսկա» անվամբ: Այս փուլում ֆտորը անցնում է աստղի արտաքին հատված: Իսկ այնուհետեւ աստղը նետում է արտաքին թաղանթը՝ ձեւավորելով մոլորակային մառախուղ»:
Արտանետվող ֆտորը խառնվում է այլ գազերի հետ՝ ձեւավորելով այսպես կոչված ստղամիջյան միջավայր: Նշենք, որ այդ միջավայրում իր հերթին ձեւավորվում են նոր մոլորակներ եւ աստղեր, հայտնում է «Ինֆորմինգը»:




























