«Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչությունը քիչ առաջ կայացած իր առաջին նիստում կուսակցության վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

Վերջինս նշեց, որ վարչության փոխնախագահ է ընտրվել Ռուբեն Հակոբյանը, իսկ քարտուղար՝ Կարինե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր կայացած «Ժառանգության» արտահերթ 6-րդ համագումարում կուսակցությունը նոր վարչություն էր ընտրել: 11 հոգանոց վարչության կազմում ընդգրկվել են  Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստեփան Սաֆարյանը, Կարինե  Հակոբյանը,  ՀՅԴ նախկին անդամ Ռուբեն Հակոբյանը,  Անահիտ Ուզունյանը, Հրաչյա Մկրտչյանը, Արտեմ Հովհաննիսյանը, Սարգիս Ափինյանը, Վարդգես Մարգարյանը, Դավիթ Սանասարյանը: