Զիմբաբվեում դոլարների լվանալու համար նախատեսված լվացքատուն է բացվել։ Դրանք հետո կչորացվեն եւ կվերադարձվեն։ Զիմբաբվեն նման միջոցների է դիմել հիպերգնաճի պատճառով։ Ազգային արժույթը, որի վրա չափից շատ զրոներ կային, վաղուց փոխվել է։ Այժմ շրջանառության մեջ են դրվել դոլարը եւ այլ արժույթ, հայտնում է Vesti.ru-ն։ 

Սակայն եթե ԱՄՆ-ում միեւնույն դոլարները շրջանառության մեջ գտնվում են երկու տարի, իսկ հետո փոխարինվում նորերով, ապա զիմբաբվեցիներն իրենց նման բան թույլ տալ չեն կարող։ Ահա, թե ինչու են նրանք փողերը լվանում։