Համացանցի չինացի օգտարերերի համար դեկտեմբերի 30-ից կրկին հասանելի է Google ընկերության Gmail էլեկտրոնային փոստի ծառայությունը: Այս մասին հաղորդում է The Financial Times պարբերականը:
Նշվում է, որ չնայած Google-ի էլեկտրոնային փոստը կրկին հասանելի է, սակայն որոշ օգտատերեր նամակներ ստանալիս ուշացում են նկատել: Ասիայում Google-ի ներկայացուցչի փոխանցմամբ, որ ստուգումների ժամանակ ամեն ինչ նորմալ է գործել:
The Financial Times-ի փորձագետները ենթադրում են, որ ծառայության հասանելիությունը կարող է ժամանակավոր լինել:
Gmail փոստը Չինաստանի տարածքում օգտատերերի համար հասանելի չէր դեկտեմբերի 26-ից:




























