Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խնդրում է օգտատերերին անձամբ իր համար նոր առաջադրանք մտածել: Այս մասին հայտնել է Facebook-ի իր էջում:
Ցուկերբերգը հիշեցրել է, որ ամեն տարի ինքն իրեն մարտահրավեր է նետում, որպեսզի ընդլայնի իր մտահորիզոնը եւ աշխարհի մասին նոր բան իմանա, Facebook-ում իր աշխատանքից դուրս: Օրինակ, նա իր առջեւ նպատակ էր դրել սովորել հյուսիսչինական լեզուն, ամեն օր հանդիպել նոր մարդու, ով չի աշխատում Facebook-ում եւ ամեն օր փողկապ կապել, հաղորդում է Gazeta-ն:
«Ես արդեն մի միտք ունեմ, թե ինչպիսին է լինելու իմ հաջորդ առաջադրանքը, բայց ես Ամանորից առաջ բաց եմ նոր գաղափարների առջեւ»,-գրել է Ցուկերբերգը եւ օգտատերերին կոչ արել իրեն տարբերակներ ուղարկել:




























