Facebook-ի 50,000 օգտատերեր արձագանքել են Մարկ Ցուկերբերգի խնդրանքին՝ ուղարկել իրենց գաղափարները, թե ինչ կարող է անել ինքը 2015թ.:

Ցուկերբերգն այնքան շատ նամակ է ստացել, որ նրան առնվազն մեկ տարի հարկավոր կլինի՝ կարդալու համար բոլորը: Ցուկերբերգին առաջարկում են, օրինակ, ամեն օր մեկ լուսանկար անել, ամեն օր մեկ բանաստեղծություն գրել, մանկատներին օգնություն տալ, կամ Facebook-ի օգտատերերի թվի չափով ծառ տնկել:

Հիշեցնենք, որ Ամանորից առաջ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սոցցանցի օգտատերերին խնդրել էր իր համար 2015թ. առաջադրանք մտածել:

Ցուկերբերգը հիշեցրել էր, որ ամեն տարի ինքը մարտահրավեր է նետում ինքն իրեն, որպեսզի ընդլայնի մտահորիզոնը եւ Facebook-ում իր աշխատանքից դուրս աշխարհը ճանաչի: Օրինակ, նա նպատակ էր դրել սովորել խոսել չիներեն, ամեն օր աշխատանքից դուրս մեկ մարդու հետ ծանոթանալ, դառնալ բուսակեր (կամ ուտել միայն կենդանիների կողմից սպանված կենդանու միսը) եւ ամեն օր փողկապ կրել: