ԱՄՆ լիցենզավորման վարչությունը Apple-ի անունով է գրանցել էլեկտրոնային խելացի գրիչը, որը թույլ է տալիս թվայնացնել թղթին արված նկարներն ու գրառումները:

Թեեւ նմանատիպ սարքեր արդեն գոյություն ունեն, Apple-ի նոր մշակումը կտարբերվի գոյություն ունեցող կոնստրուկցիաներից, հաղորդում է «Росбалт»-ը:

Մասնավորապես, տարածության մեջ գրչի դիրքին հետեւելու եւ այն տեղաշարժելու համար առաջարկվում է գործածել մի քանի գերճշգրիտ ակսելերոմետր: Օգտագործողները կկարողանան գրել թղթին կամ գրատախտակին:

Սարքն ակտիվանալու է մի քանի եղանակով՝ ինտեգրացված հաղորդիչներից ստացված ազդանշանով, աշխատանքային մակերեւույթին դիպչելիս եւ պարզապես կոճակը սեղմելով: