Տղամարդն իր որդու կաթնատամը հեռացրել է գոլֆի մականով, տեսագրել գործողությունը եւ տեղադրել տեսագրությունը ինտերնետում՝ վերնագրելով այն. «Ինչպես հեռացնել ատամը գնդակի, գոլֆի մականի եւ ատամի թելի միջոցով ».

 LIfeNews-ը հաղորդում է, որ հոր խոսքով՝ ինքը նման կրեատիվ միջոցի է դիմել, քանի որ որդին՝ Նոյը, վախենում էր ատամի հեռացման ավանդական միջոցից: Տղան կարծել է, որ շարժվող ատամը դանդաղ հեռացնելը ավելի քիչ ցավոտ կլինի: