Ամերիկյան հետազոտողներին հաջողվել է ծովային դեւ նկարահանել: Ըստ Informing.ru-ի, արտասովոր կադրերում ծովային դեւ է: Ձուկն այս անվանումը ստացել է անհրապուրիչ արտաքինի պատճառով:

Այն երկու մետր երկարություն ունի: Դրանք բնակվում են ջրամբարների տղմոտ հատակին, ջրիմուռներում եւ նույնիսկ ժայռերում:

Ծովային դեւին կարողացել են նկարահանել Մոնթերեյի կանյոնի խորքերում, տեսա- եւ լուսանկարահանող նորագույն սարքերի օգնությամբ:

Հետազոտողները պատմում են, որ ծովային դեւն ապրում է ավելի քան 500 մետր խորությամբ, եւ դրա տեսագրությունն ունենալն իսկական առաջընթաց է գիտական աշխարհի համար: