Մերկ ամերիկուհին մնացել է իր նախկին ընկերոջ ծխնելույզում: Տանտերը ստիպված փրկարարների է կանչել նրան դուրս բերելու համար:
Դեպքը կատարվել է քալիֆոռնիական Վուդկրեստ արվարձանում: 35-ամյա լքված կինը փորձել է նախկին ընկերոջ տուն սողոսկել անսովոր եղանակով` այն բանից հետո, երբ վերջինս չի ցանկացել իր առաջ բացել մուտքի դուռը:
Սկզբում տղամարդն ինքնուրույն է փորձել փրկել իր նախկին սիրեցյալին: Դրա համար նա բարձրացել է տանիք, որպեսզի կնոջը ձեռքերից բռնած դուրս բերի խողովակով, սակայն չի հաջողվել. կինը 2 մետր խորքում է եղել եւ մնացել այնտեղ: Այդ ժամանակ տանտերը զանգահարել է փրկարար ծառայություն: Փրկարարական գործողությունը տեւել է 2 ժամ եւ հաջող ավարտ ունեցել, երբ մասնագետները կարողացել են քանդել բուխարու աղյուսե հատվածը՝ մինչեւ առանձնատան երկրորդ հարկի մասը:
Դրանից հետո կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Այնտեղ նա պատմել է, որ ստիպված է եղել հանել հագուստը, որպեսզի չմրոտի թանկարժեք զգեստը, հայտնում է LifeNews-ը:











