Ամերիկյան առաջատար բանկերից մեկի՝ Morgan Stanley-ի աշխատակիցը, որը զբաղվում էր ակտիվների կառավարմամբ, գողացել է 350 հազար հաճախորդների տվյալները, հաղորդում է Fox News-ը: Բանկը հայտարարել է, թե ինտերնետում հայտնվել են 900 հաճախորդների անհատական տվյալները:

Նշվում է, որ գաղտնաբառերն ու փին-կոդերը չեն հրապարակվել: Բանկի տվյալներով, աշխատակիցը ցանկացել է վաճառել այդ տեղեկատվությունը: Իրավապահները հետաքննում են միջադեպը: Նախնական տվյալներով, հաճածորդների հաշիվներից գումարներ չեն անհետացել:

Morgan Stanley-ի բաժնետոմսերը նվազել են 1,32 դոլարով կամ 3,4տոկոսով՝ հասնելով 37,39 դոլարի: