Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ընտրած գիրքը Amazon-ի վարկանիշում կտրուկ աճ է արձանագրել, հաղորդում է The Independent-ը:
Ցուկերբերգն ինքն իրեն խոստացել էր այս տարի ամեն երկու շաբաթը մեկ գիրք կարդալ: «Գրքի տարի» խումբը սոցցանցում արդեն 130 հազար հավանում ունի: Առաջին գիրք է հռչակվել Մոյզես Նաիմի «The End of Power» գիրքը:
BuzzFeed-ի տվյալներով, դրանից հետո այդ գիրքը բարձրացել է 10-րդ հորիզոնական՝ մինչ այդ զբաղեցնելով 44 369-րդ հորիզոնականը: Գրքի էլեկտրոնային տարբերակը 191 086-րդ տեղից հասել է 34-րդ հորիզոնական:




























