Թանկարժեք սմարթֆոնների արտադրող Tonino Lamborghini Mobile-ը ներկայացրել է 88 Tauri մոդելը՝ 6 հազար դոլար արժողությամբ: Սմարթֆոնի շնորհանդեսը կայացել է Լաս Վեգասում, սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի բացմանը, հաղորդում է Agence France-Presse-ը:

Չնայած էլեկտրոնիկայի գների նվազման ընդհանուր միտմանը՝ իտալական ընկերությունը թողարկել է իր ամենաթանկ մոդելը: Նրա նախորդ հեռախոսները վաճառվում էին 4 հազար դոլարի սահմաններում: Թեպետ շուկայում կան այլ, ավելի թանկ մոդելներ, օրինակ Vertu ընկերության արտադրածները: Lamborghini Mobile-ի գլխավոր տնօրեն Բոբ Հաթեֆին խոստովանել է, որ լյուքս դասի սարքավորումները անհրաժեշտություն չեն, այլ տաբերվելու միջոց:

Սարքի իրանը պատրաստվաւմ է չժանգոտվող պողպատից եւ կաշվից: Սմարթֆոնն ունի 5-դյույմանոց էկրան՝ Full HD (1920x1080 կետ) թողունակությամբ, 20-եգապիքսելանոց տեսախցիկ: Սմարթֆոնն առաքվում է հինգ գույներով:

Tonino Lamborghini Mobile-ը կապ չունի Lamborghini ապրանքանիշի հետ, որն այժմ պատկանում է Volkswagen-ին, սակայն ստեղծվել է Ֆերուչչիո Լամբորգինիի՝ ավտոմոբիլային ընկերության հիմնադրի որդու կողմից: