Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հակասական է։
Համաձայն AP-ի, երկրի իրավապահ մարմինները հայտարարել են 64 զոհերի մասին։ Նրանց թվում է ԱՄՆ մեկ քաղաքացի։ Լրատվամիջոցները նշում են ավելի քան 30 զոհերի մասին։
Պայթուցիկ սարքավորումներից մեկը գործի է դրվել ռեգբիի ակումբում, մյուսը՝ ռեստորանում, որտեղ մարդիկ հետեւում էին 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին։



























