Twitter սոցցանցում տեսանյութեր վերբեռնելու հնարավորություն է հայտնվել: Այսպես, կայքի մշակողները նորամուծությունը ներդրել են օգտատերերի բազմաթիվ խնդրանքների շնորհիվ: Կայքում արդեն տեսանյութ են վերբեռնել, որի հեղինակը The Verge պարբերականն է:

Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով, բոլոր օգտատերերը հնարավորություն կունենան տեսանյութ վերբեռնել, բայց դրա համար հարկավոր է հայտ լրացնել կայքում, Video Publishing բաժնում:

Տեսանյութը չպետք է ավելին լինի 10 րոպեից: Վերբեռնումից հետո տեսանյութը հնարավոր չէ խմբագրել կամ փոխել: Առայժմ հասանելի են МР4 եւ MOV ձեւաչափերով: