Kepler աստղադիտակի միջոցով 8 մոլորակների հայտնաբերման լույսի ներքո գիտնականները խոստացել են, որ շուտով կգտնեն «Երկրի իսկական նմանակին»: Այս մասին գրում է The Guardian-ը:

Հետազոտողների խոսքով՝ հայտնաբերված էկզոմոլորակների թիվն ամեն ամիս աճել է: Ընդ որում, նրանցից շատերը իրենց չափանիշներով Երկրից չնչին տարբերություններ ունեն:

Այսպես, օրինակ, Kepler 438b մոլորակը Երկրից 12%-ով ավելի մեծ է: Այն նաեւ 40%-ով ավելի լուսավոր է, քան Երկիրը:

Ըստ Gazeta-ի, գիտնականները հաստատում են, որ շուտով կհայտնագործվի «երկրորդ Երկիրը»՝ արտաարեգակնային մոլորակ, որը բոլոր չափանիշներով կհամընկնի մեր մոլորակի հետ: Սակայն աստղաֆիզիկոսները դրանում կյանքի գոյության հնարավորությունը դեռեւս չեն երաշխավորում: