Բրիտանական նավթային British Petrolium ընկերությունը հայտարարել է, թե որոշակի հաջողությունների է հասել Մեքսիկական ծոցում վթարված նավթահորից նավթի արտահոսքի վերացման գործում:
Ընկերության ներկայացուցիչները խոստանում են, թե նոր խցանը, որն, ըստ նրանց, ունակ է ամբողջությամբ փակել արտահոսքը, պատրաստ կլինի արդեն երկու օրից:
Իր հերթին Միացյալ Նահանգների նախագահի օգնական Դեւիդ Աքսելրոդը հայտարարել է, թե վստահ է, որ BP ընկերության նոր ջանքերը հաջողությամբ կպսակվեն, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 20-ին տեղի ուենցած վթարի արդյունքում Մեքսիկական ծոցում նավթի արտահոսք էր սկսվել:
ԱՄՆ մի քանի նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել: Այսօրվա դրությամբ նավթային աղտոտման է ենթարկվել ափի 700 կմ հատված: BP-ի կրած վնասն արդեն կազմել է 3,12 մլրդ դոլար:



























