Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աշխարհի տարբեր երկրների երիտասարդները սմարթֆոններն օգտագործում են բոլորովին տարբեր նպատակներով: Թեխասի համալսարանի մասնագետները, համագործակցելով կորեացի հետազոտողների հետ, բացահայտել են, թե ինչ հաճախականությամբ եւ ինչու են ամերիկացի ու կորեացի ուսանողներն օգտվում սմարթֆոններից:
Հետազոտողներն ընտրել են այս երկու երկրները, քանի որ, ըստ Meddaily-ի, սմարթֆոնների օգտագործման ցուցանիշով վերջիններն առաջատարներն են: Ամերիկայում սմարթֆոններից օգտվում է երիտասարդների 80%-ը եւ Կորեայում՝ 90%-ը:
Պարզվում է, որ ամերիկացի ուսանողները սմարթֆոններն օգտագործում են հիմնականում էլեկտրոնային փոստի, տեքստային հաղորդագրությունների եւ սոցկայքերի համար: Կորեացի ուսանողներն դրանք օգտագործել են զվարճանքների եւ տեղեկատվության որոնման համար:




























