Իրանը Թեհրանի հետազոտական ռեակտորը սեփական հարստացված ուրանով կարող է ապահովել արդեն 2011թ. սեպտեմբերին: Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային գերատեսչության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Իրանն արդեն 20 կգ ատոմային վառելիք է արտադրել՝ հարստացնելով մինչեւ 20 տոկոս»,- ասել է Սալեհին, հաղորդում է Press TV-ն:
Նա նաեւ ընդգծել է, թե Իրանի ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում եւ, լինելով ԱԷՄԳ-ի անդամ, ստորագրելով ատոմային զենքի չտարածման պայմանագիրը, Իրանն իրավունք ունի զբաղվել ուրանի հարստացմամբ՝ երկրի կարիքների բավարարման համար:
Ինչպես հաղորդել է NEWS.am-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 9-ին քվեարկել է Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի օգտին: Բանաձեւին աջակցել են Անվտանգության խորհրդի 12 անդամներ:



























