ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնակատար Ուենդի Շերմանը հունվարի 15-17-ին Իրանի պատվիրակության հետ բանակցություններ կանցկացնի Ժնեւում: Այս մասին հունվարի 8-ին հաղորդել է Պետդեպարտամենտը:
«Շերմանը եւ ԱՄՆ պատվիրակության անդամները Իրանի պաշտոնական ներկայացուցիչների հետ կհանդիպեն հունվարի 15 – 17-ին Ժնեւում», - ասվում է հաղորդագրությունում: Երկկողմ խորհրդատվությունները կանցնեն Իրանի հետ «5+1» խմբի բանակցությունների համատեքստում: Քննարկումներին կմասնակցի Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդը: Բացի դրանից Շերմանը «5+1» խմբի բանակցություններին կմասնակցի հունվարի 18-ին, հաղորդում է РИА Новости-ն:




























