Nike ընկերությունը 2015թ. ծրագրում է մարզակոշիկների նոր մոդել թողարկել:
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ կոշիկներն ինքնակոճկվում են, ինչպես «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի հերոս Մարթի Մաքֆլայի կոշիկները: 2011թ. Nike-ն արդեն սահմանափակ քանակությամբ թողարկել էր «Վերադարձ ապագա-2» ֆիլմի սպորտային կոշիկների կրկնօրինակները:
«Վերադարձ ապագա-2» (1989) ֆիլմի գործողությունը ծավալվում է հենց 2015թ.Մարթի Մաքֆլայն այդ ֆիլմում կրում է ինքնակոճկման համակարգով հագեցած Nike-ի սպորտային կոշիկները: Նոր կոշիկները նաեւ լուսավորում ունեն:




























