Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակման հետեւանքով 12 զոհվածներին նվիրված #JeSuisCharlie (Ես Շառլին եմ) հեշթեգը Twitter սոցկայքում ավելի քան 3,5 մլն հիշատակություն է հավաքել: Դիմակավորված երկու անհայտ անձինք հարձակվել են Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա՝ սպանելով 12 մարդու: Ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

hashtags.org կայքի տվյալներով՝ նման թեգով ժամում մոտ 26 հազար թվիթ է հրապարակվում: