Կանադայի Ալբերտ նահանգի համալսարանի գիտնականները ծրագիր են ստեղծել, որն ունակ է հաղթել մարդու պակեր խաղում: խոսքն առայժմ խաղի մեկ տարատեսակի մասին է:

Ծրագրի ստեղծողները պնդում են, որ իրենց հայտնաբերած ալգորիթմը երաշխավորում է, որ մեքենայի կողմից սխալ քայլի հավանականությունը գրեթե զրոյի է ձգտում: Սակայն դեռեւս արհեստական ինտելեկտը մարդուն կարող է հաղթել միայն Թեքսասյան Հոլդեմ խաղում, այն էլ մեկը մեկի դեմ խաղում եւ ֆիքսված խաղադրույքների դեպքում:

Ծրագրի ստեղծման բարդությունը բացատրվում է նրանով, որ ի տարբերություն շախմատի, որտեղ համակարգիչը վաղուց է սովորել հաղթել մարդուն, պոկերը «ոչ ամբողջական տեղեկատվությամբ» խաղ է, այսինքն համակարգիչը չգիտի, թե ինչ խաղաքարտեր են ընկել իր մրցակցին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: