ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 19-րդ ամենամյա նստաշրջանն ավարտվել է հուլիսի 10-ին` Օսլոյի հռչակագրի ընդունմամբ եւ հույն Պետրոս Էֆթիմիուին նախագահի պաշտոնում ընտրությամբ:

60-ամյա Էֆթիմիուն, ով ավելի վաղ աշխատել է Վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում, հաղթել է կանադացի սենատոր Կոնսիլյո Դի Նինոյին, ստանալով 130 «կողմ» ձայն՝ 64 «դեմ»-ի դիմաց: Էֆթիմիուն այդ պաշտոնում փոխարինելու է պորտուգալացի Ժոաո Սոարեշին, ով  պաշտոնը զբաղեցրել է երկու մեկտարյա ժամկետներով:

Նստաշրջանում ընտրվել են Խորհրդարանական վեհաժողովի երեք նոր փոխնախագահներ՝ Ռիկարդո Միլիորին (Իտալիա), Ալեքսանդր Կոզլովսկին (Ռուսաստան) եւ Օլեգ Բիլոռուսը (Ուկրաինա): Իսպանացի Իզաբել Պոզուելոն վերընտրվել է: