Այս տարվա հունվարի 11-ին Երկիր մոլորակի բնակիչները կարող են անզեն աչքով գիշերային երկնքում տեսնել Արեւին ամենամոտ գտնվող մոլորակը՝ Մերկուրին, հաղորդում է space.com պորտալը:
Մերկուրին կարելի է տեսնել մայրամուտից մեկ ժամ անց, եթե նայեք դեպի հարավ-արեւմուտք: Այստեղ ուղենիշ է ծառայում Վեներան, որը համարվում է ամենավառ մարմինը գիշերային երկնքում (Մերկուրին նրանից մի փոքր ներքեւ է):
Մերկուրիի ուղեծիրը կլոր չէ, այլ էլիպսաձեւ, որի ամենահեռու կետում մոլորակի արեւից հեռու է 69 մլն կմ: Հունվարի 11-ին Մերկուրին առավելագույնս հեռու կլինի արեւից եւ տեսանելի կլինի գիշերային երկնքում մոտ մեկ շաբաթ, հաղորդում է KM.ru-ն:




























