Գվատեմալայի ռազմածովային ուժերը Միացյալ Նահանգների ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի վարչության հետ համատեղ ձերբակալել են սուզանավ՝ 5 տոննա կոկաինով:
Գործողությունն իրականացվել է հուլիսի 9-ին, Գվատեմալայի խաղաղօվկիանոսյան ափի մերձակայքում:
Սուզանավը վարել են 4 կոլումբիացիներ, հաղորդել են Գվատեմալայի իշխանությունները:
Ինքնաշեն սուզանավն ունեցել է 17 մետր երկարություն եւ աշխատել է էլեկտրադիզելային շարժիչով, ունեցել է երեք մասնաբաժիններ՝ բեռնատար, շարժիչի եւ անձնակազմի հանգստի համար:
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին Գվատեմալայի առափնյա պաշտպանության ծառայությունը ԱՄՆ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի վարչության հետ համատեղ մեկ այլ ինքնաշեն սուզանավ էր հայտնաբերել, որի մեջ 10 տոննա կոկաին էր եղել:




























