Polaroid ընկերությունը մտադիր է արդեն այս տարվա գարնանը թողարկել միանգամից երկու բյուջետային պլանշետ: CES 2015 ցուցահանդեսին ընկերության ներկայացուցիչներն ազդարարել են շուկայում 7 մատնաչափ էկրանով Polaroid L7-ի եւ 10 մատնաչափ էկրանով L10-ի հայտնվելու մասին:
Ընկերության մամլո հաղորդագրության համաձայն՝ երկու մոդելներն էլ աշխատելու են Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով, ունեն քառամիջուկ պրոցեսոր եւ Wi-Fi-ով աշխատելու հնարավորություն:
Բացի այդ, սարքերն ունեն երկու տեսախցիկ, դիմային ձայնասյուներ եւ Bluetooth:
Արտադրողները նորույթները համալրել են «երկար դիմացող» մարտկոցներով, որոնք հնարավորություն են տալիս չմտածել պլանշետները լիցքավորելու մասին: Բացի այդ, պլանշետները տարբերվում են բարձր արտադրողականությամբ, թույլ են տալիս տեսագրություն եւ ֆիլմեր դիտել առանց ընդհատումների, նաեւ «ծանր» խաղեր խաղալ:
Սակայն, ըստ Informing-ի, այս պլանշետների ամենամեծ առավելությունը մատչելի գինն է: ԱՄՆ-ում L7-ի եւ L10-ի արժեքը, համապատասխանաբար, 99.99 եւ 149.99 դոլար է:




























