Ֆրանսիական ոստիկանության գնահատմամբ, ավելի քան մեկ միլիոն մարդ կմասնակցի ահաբեկչության դեմ երթին, որը կկայանա հունվարի 11-ին Փարիզում` ի հիշատակ օրերս կատարված ահաբեկչության զոհերի: Երթից ժամեր առաջ բնակիչները սկսել են խմբվել Ֆրանսիայի Հանրապետության հրապարակում:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Փարիզի ժամանակով 15:00-ին կմեկնարկի երեք կիլոմետրանոց երթը դեպի Ազգերի հրապարակ: Առաջինը կանցնեն զոհվածների ընտանիքների անդամները: Նրանք Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության լրագրողների, ոստիկանության սպաների, սուպերմարկետի այցելուների հարազատներն են, որոնք սպանվել են ահաբեկիչների ձեռքով:
Երեք օրվա ընթացքում իսլամականները 17 մարդ են սպանել: Ահաբեկիչները ստացել են իրենց պատիժը, սակայն Ֆրանսիան ցնցած երեք օրերը խոր հետք են թողել հանրության գիտակցության մեջ:



























