Ամերիկացի գիտնականները հայնաբերել ու նկարագրել են հակամարմինը, որն ընդունակ է չեզոքացնել իմունային համակարգի ամենատարածված վիրուսի՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի շտամմների ավելի քան 90 տոկոսը: Հետազոտություններից մեկը կատարվել է Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIAID) մասնագետների կողմից՝ Ջոնաթան Մասկոլոյի գլխավորությամբ: Գիտնականները մշակել են ՄԻԱՎ-ի հակամարմինների որոնման յուրօրինակ տեխնոլոգիա, որը հիմնված է հարուցիչի մակերեսային գլիկոպրոտեինի վերափոխված տարբերակի վրա. այն հայտնի է gp120 անվանմամբ: Վիրուսային շրջաթաղանթի յուրահատկությունն այն է, որ ներկայումս հակամարմինների մեծ մասը չեն կարողանում ձուլվել ՄԻԱՎ-ի հարուցիչին: Բացի այդ, հայտնաբերվածը հանդիսանում է հարուցիչի ամենակայուն կառուցվածքը եւ գործնականում նման է ՄԻԱՎ-ի տարատեսակների մեծամասնությանը:
Մինչդեռ gp120-ը վճռորոշ դեր է խաղում մարդու իմունային համակարգ իմունային անվաբարարության հարուցիչի ներթափանցման հարցում: Հարուցիչի մոդիֆիկացված հատվածը օգտագործելով որպես «խայծ»՝ գիտնականներին հաջողվել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի նկատմամբ հակվածություն ունեցող հիվանդի արյան միջից հանել հակամարմին արտադրող B-լինֆոցիտների առավելագույն քանակը:
Ամերիկացի գիտնականների հայտնագործությունը կարող է հիմք դառնալ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի մշակման, ինչպես նաեւ վիրուսի հետեւանքով ի հայտ եկող հիվանդությունների կանխարգելման համար:




























