Չինաստանում վաճառքի հանված Nokia N1 պլանշետն ավելի մեծ տարածում է ստացել, քան ակնկալում էին ընկերությունում: Պլանշետների առաջին խմբաքանակը՝ 20 հազար հատ, չինացիները գնել են ընդամենը 4 րոպեում: Nokia N1 Android-պլանշետը 1599 յուան արժե (259 դոլար): Ներկայում այն կարելի է գնել միայն Չինաստանում: Համաշխարհային շուկայի մասին առայժմ խոսք չկա:
Պլանշետը 7.9 մատնաչափ IPS սենսորային էկրան ունի՝ պաշտպանված Gorilla Glass 3 ամուր ապակով, չորսմիջուկանոց Intel Atom Z3580 պրոցեսոր, 8 Մպ խցիկ:
Ըստ Ռոսբալտի, նորույթի օպերատիվ հիշողությունը 2 ԳԲայթ է, ֆլեշ-հիշողության ծավալը՝ 32 ԳԲայթ: Nokia N1 պլանշետների հաջորդ խմբաքանակը Չինաստանում վաճառքի կհանվի հունվարի 15-ին:




























