Եգիպտոսի դատարանն ուսանողին 3 տարվա ազատազրկման է դատապարտել Facebook-ում գրառման համար, որում նա հայտարարել է, որ աթեիստ է: Այս մասին տեղեկացնում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով երիտասարդի փաստաբանին:

Նշվում է, որ 21-ամյա Քարիմ Բաննայի դեմ ցուցմունք է տվել նրա հայրը: Ըստ Gazeta-ի, հոր ցուցմունքների համաձայն, երիտասարդը ծայրահեղական հայացքներ ունի:

Բաննան կալանավորված է նոյեմբերից: Այժմ, բացի ազատազրկումից, նա նաեւ շուրջ 140 դոլարի չափով տուգանք պետք է վճարի: