Երկուշաբթի առավոտյան Մոսկվայի հարավի բնակարաններից մեկում գողացված իրերի մեջ եղել է նաեւ անվանական «Բրաունինգ» ատրճանակ, Հայաստանի նախագահի նվերը: Այդ մասին Lifenews.ru-ին հաղորդում է թալանված բնակարանի 23-ամյա տերը, ով իրեն հասցված վնասը գնահատել է 1 միլիոն դոլար:
Ըստ աղբյուրի՝ բնակարանը թալանել են երկու զինված հանցագործներ՝ դիմակներով, որոնք, սպառնելով ստրճանակներով տանտիրոջն ու նրա թիկնապահին, կապել են նրանց եւ տարել թանկարժեք իրերն ու գումարը: Թե ինչի համար է 23-ամյա երիտասարդը, որի տանը 1 միլիոն դոլարի գումար եւ թանկարժեք իրեր են եղել, արժանացել Հայաստանի նախագահի նվիրած ատրճանակին, հայտնի չէ:




























