Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն, Ջավադ Օուջին Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ղեկավարության եւ գազային ընկերությունների հետ բանակցությունների համար ժամանել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Այցի շրջանակներում կողմերը բանակցություններ կվարեն էներգետիկ համագործակցության վերաբերյալ «ճանապարհային քարտեզ» կազմելու եւ համագործակցության ընդլայնման շուրջ։




























