Ֆրանսիայի ԱԳՆ նախարար Բեռնար Քուշներն այս շաբաթ կայցելի Թբիլիսի, հաղորդում է Գրուզիա-Օնլայնը:

Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիայի խոսքով, Բեռնար Քուշները Վրաստանի մայրաքաղաքում քննարկելու է երկկողմ համագործակցության եւ տարածաշրջանային եւ բազմակողմ համագործակցության հարցերը:

Նշենք, որ Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է Վրաստանին հատկացնել ֆինանսական օգնություն 705 հազար եվրոյի չափով: Օգնությունը նախատեսված է Թբիլիսիի օդանավակայանի թռիչքուղու վերանորոգման եւ ընդլայնման ծրագրի շրջանակներում: