«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունեցող հաքերները կոտրել են ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության Twitter-աքաունթը (CENTCOM):
«Ամերիկացի զինվորներ, մենք գալիս ենք, հետեւեք ձեր թիկունքներին. ԻՊ»,-գրված է էջը կոտրելուց հետո տեղադրված առաջին հայտարարությունում, որը հրապարակվել է Երեւանի ժամանակով 21.30-ին:
Կիբերհանցագործները նաեւ Twitter-ում տեղեկություն են տեղադրել, որտեղ, նրանց պնդմամբ, բացահայտում են Պենտագոնի օպերատիվ ծրագրերը՝ Չինաստանում եւ ԿԺԴՀ-ում ռազմական գործողությունների դեպքում: Բացի այդ, տեղադրվել է նաեւ ամերիկացի գեներալների ցուցակը՝ համապատասխան հասցեներով, հաղորդում է Lenta.ru-ն:
CENTCOM-ը վերահսկում է Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դիրքերին ավիահարվածները:




























