Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն հուլիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Գրիշչենկոն հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի ղեկավարության հետ: Այցի շրջանակներում կողմերը բանակցություններ կվարեն միջպետական հարաբերությունների ողջ ծավալով:
Մինչ Ադրբեջան գալը՝ Գրիշչենկոն կլինի Չինաստանում եւ Ղազախստանում:




























