Facebook սոցցանցը օգտատերերին նրանց հարազատներից լավ է հասկանում, գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով Քեմբրիջի եւ Սթենֆորդի համալսարանների ուսումնասիրությունները: Մասնագետնեը վերլուծել են 17 հազար կամավորների գործողությունները: Առաջին հերթին նրանք ուսումնասիրել են, թե ինչ էջեր են հավանել օգտատերերը: Բացի այդ, կամավորները պատասխանել են հոգեբանների ստեղծած անձնական հարցաշարին:
Այնուհետ օգտատերերը ընկերներին եւ բարեկամներին առաջարկել են մասնակցել թեստին եւ որոշել փորձարկվողների հոգեբանական գծերը: Դրանից հետո ուսումնասիրողները համեմատել են մարդկանց եւ մեքենայի տված գնահատականներն ու պարզել, որ բավարար տեղեկատվական ծավալի դեպքում համակարգչային մոդելը ավելի լավ է կատարում առաջադրանքը, քան օգտատերերի եղբայրները, քույրերը, ծնողները, անգամ՝ զուգընկերները, գրում է Gazeta-ն:
Ուսումնասիրության համահեղինակ Դեյվիդ Սթիլվելը՝ Քեմբրիջի համալսարանից, նշել է, որ հոլիվուդյան «Նա» ֆիլմի սյուժեն, որտեղ հերոսը սիրահարվում է արհեստական ինտելեկտով օպերացիոն համակարգին, անհնարին է:
Facebook –ում զերծ են մնացել մեկնաբանություններից:




























