AnTuTu բենչմարկը հրապարակել է տարվա լավագույն Android-սմարթֆոնը, որը ծառայությունը թեստավորել է 2014 թվականին: Հետաքրքիր է, որ վարկանիշը գլխավորել է չինական Meizu MX4-ը: Թեստերում այն միջինը 47 765 միավոր է հավաքել:

Ըստ Ferra-ին, Meizu MX4-ին հետեւել է Nexus 6-ը՝ 47 079 միավորով: Առաջատարների եռյակը գլխավորում է Samsung Galaxy Alpha մոդելը՝ 45 817 միավոր ցուցանիշով: Ի դեպ, «փայտե» մեդալը բաժին է հասել Samsung - Galaxy Note 4-ին (44 669 միավոր): Իսկ 5-րդ հորիզոնականում չինական OnePlus One-ն է (44 516 միավոր):

Հիշեցնենք, որ 2013 թվականին, AnTuTu-ի անցկացրած թեստավորման արդյունքներով, լավագույն Android-սմարթֆոն է ճանաչվել Samsung Galaxy Note-ը՝ Snapdragon 800 չիփսեթով: Այս տարի երկրորդ տեղում նույն սմարթֆոնն է, բայց Exynos 5420 չիփսեթով: