Microsoft ընկերությունը 2015 թվականի հունվարի 13-ից դադարեցնում է Windows 7-ի հիմնական աջակցությունը: Այս մասին ասված է ընկերության հաղորդագրությունում:
Հիմնական աջակցությունը ենթադրում է այդ օպերացիոն համակարգի համար անվտանգության թարմացումների անվճար տարածում եւ դրանում թերությունների վերացում: Այդ ընթացքում ընկերությունը նաեւ խորհրդատվություն է տրամադրում հաճախորդներին եւ դիզայնի փոփոխության առաջարկություններ ընդունում:
Ըստ Gazeta-ի, Windows 7-ը ներկայում ամենատարածված օպերացիոն համակարգն է աշխարհում՝ 56 տոկոս: Net Applications-ի վերլուծաբանների տվյալներով, երկրորդ տեղում Windows 8.1-ն է, երրորդ հորիզոնականում՝ Windows XP-ն, որի աջակցությունն ամբողջությամբ դադարեցվել է 2014 թվականին:




























