Մեծ Բրիտանիայի քաղաքացու կողմից ստեղծված հաքերների խումբը կոտրել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության Twitter-ի միկրոբլոգը:
Կիբերանվտանգության ոլորտի փորձագետների տվյալներով՝ էջը կոտրել է CyberCaliphate հաքերների խունբը, որը հարում է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորմանը: Խումբբը ստեծել է Բիրմինգհեմի ոմն 20-ամյա բնակիչ Ջունաիդ Հուսեյնը, հայտնում է Reuters-ը: Գործակալության լրագրողներին չի հաջողվել կապ հասատել է երիտասարդի հետ:
Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ վերջին երկու տարիների ընթացքում Հուսեյնը մի քանի անգամ եղել է Սիրիայում եւ կարող է կապված լինել «Ջիհադի Ջոն» կեղծանունով հայտնի զինյալի հետ, ով, հատուկ ծառայությունների տեղեկություններով, ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլի սպանության գործով գլխավոր կասկածյալն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իսլամական պետության» հաքերները կոտրել են Twitter-ի CENTCOM միկրոբլոգը: Նրանք CENTCOM-ի էջում թողել են քարոզչական կոչեր, ինչպես նաեւ ամերիկյան զինյալների հասցեին ուղղված սպառնալիքներ:



























