ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է երկրի կիբերանվտանգության ամրապնդման համար նոր օրենքների ընդունման անհրաժեշտության մասին:
«Մենք նոր օրենսդրություն ենք առաջարկում կիբերանվտանգության ոլորտում, որը կառավարության եւ մասնավոր հատվածի միջեւ ավելի լայն տեղեկատվության փոխանակման հնարավորություն կընձեռի: Այն հիմնված կլինի նախորդ տարիներին ընդունված փաստաթղթերի վրա», – նշել է պետության ղեկավարը:
Նա մատնանշել է, որ օրինագծերը կառնչվեն այն ընկերությունների ֆինանսական պարտավորությունների պաշտպանության հարցերին, որոնք կիբերսպառնալիքների հետ կապված տեղեկատվության փոխանակում են իրականացնում: Այդ քայլերն ուղղված կլինեն նաեւ մասնավոր տեղեկատվության եւ քաղաքացիական ազատությունների երաշխիքների պնդմանը, հայտնում է polit.ru-ն՝ վկայակոչելով AP-ը:
Նոր օրենսդրության շնորհիվ Օբաման ակնկալում է նորմատիվ բազա ստեղծել կիբերհանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:




























