37-ամյա ամերիկացի տղամարդը Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկ քաղաքի մանրաթելային մալուխի արտադրամասում հրազենից կրակահերթ է բացել, իսկ հետո ինքնասպան եղել։

Քաղաքային ոստիկանության ղեկավար Ռեյ Շուլցի խոսքով, նախնական տվյալներով ողբերգական պատահարի պատճառը եղել են տղամարդու եւ նրա ընկերուհու հարաբերությունները։

Կրակոցների զոհ է դարձել երեք մարդ, ութը վնասվածքներ են ստացել, հայտնում է The Associated Press-ը։